News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Վանաձորի Երեւանյան խճուղու 64-րդ շենքի դիմաց նախորդ տարի կրակոցներ էին հնչել։ Երեք գնդակ էր արձակվել՝ մեկը դիպել էր կոշկակարի տաղավարին, մեկը՝ հարեւանությամբ գտնվող աստիճանահարթակին, վերջինն էլ՝ Վանաձորի բնակիչ Էդմոն Հարությունյանին։

Օգոստոսի 14-ին ժամը 22։00-ի սահմաններում տուժողի հոսպիտալացումից հետո՝ Վանաձոր բժշկական կենտրոնից ահազանգել էին ոստիկանության Բազումի բաժին։ Էդմոն Հարությունյանը որովայնի վնասվածք էր ստացել, բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը։ Հարուցվել էր քրեական գործ սպանության փորձի եւ ապօրինի կեպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ տեղափոխելու հատկանիշներով։

Ոստիկանության տեղեկություններով՝ տուժող Էդմոն Հարությունյանի եւ նրա նախկին ընկեր Արման Շահինյանի միջեւ Ռուսաստանի Դաշնությունում տեղի էին ունեցել վիճաբանություններ, ծեծկռտուքներ, նրանք միմյանց հետ գտնվել էին թշնամական հարաբերությունների մեջ։

Բազումի բաժնի քրեական հետախույզներին հաջողվել էր պարզել, որ դեպքի օրը Շահինյանը «Օպել» մակնիշի մեքենայով երթեւեկել էր Երեւանյան խճուղում, իսկ Էդմոն Հարությունյանի ուղղությամբ կրակել են հենց «Օպել»-ի սրահից։ Պարզվել է, որ Շահինյանը հետեւել է Էդմոն Հարությունյանին, նրան հրազենային վնասվածք հասցրել եւ դիմել փախուստի։

Բացահայտումից հետո Վանաձորի բնակիչ 36-ամյա Արման Շահինյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել, խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչությունը մեղադրանք առաջադրելու օրը մեղադրյալի նկատմամբ հետախուզում էր հայտարարել։ Որոնողական աշխատանքների արդյունքում, դեպքից հինգ ամիս անց՝ հունվարի 9-ին, ոստիկանության աշխատակիցները Արման Շահինյանին հայտնաբերել են Երեւանում։ Նույն օրը հետախուզվողը տեղափոխվել էր Լոռու Տարոնի բաժնի Ձերբակալվածների պահման վայր եւ ձերբակալվել, ապա կալանավորվել եւ տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Շարունակվում են միջոցառումները հանցագործության գործիք հրազենի հայտնաբերման ուղղությամբ, այն փորձաքննության համաձայն՝ Մակարով տեսակի ատրճանակ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ