News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մի շարք ապրանքատեսակների թանկացումը պայմանավորված է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով, որն ընդունվեց տարեվերջին: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի առաջարկով եւ ԱԺ ղեկավարության նախաձեռնությամբ հունվարի 23-ին խորհրդարանական լսումներ են կազմակերպվելու գնաճը մեղմելու հնարավորությունները քննարկելու հարցի վերաբերյալ: Անդրադառնալով այս լսումների անհրաժեշտությանը՝ Բաղդասարյանն ասել է, որ այդպիսով կփորձեն հանրությանը հիմնավոր ներկայացնել գնաճի պատճառները:

«Հանրության մեջ կա որոշակի ապատեղեկատվություն, եւ մենք բնականաբար պետք է լսումների ժամանակ ի հայտ բերենք բոլոր հիմնավորումները, որոնք տարբեր ապրանքատեսակների գնաճը հիմնավորում են: Եւ պատկան մարմինները պետք է տեղեկանքներ ներկայացնեն յուրաքանչյուր ապրանքատեսակի հետ կապված եւ պետք է ուսումնասիրենք հիմքերը: Եթե կան արհեստական երեւույթներ, պետք է հետեւություն անենք, մեղավորները պատժվեն»,-ասաց Մահրամ Բաղդասարյանը:

Մեր հիշեցմանը, որ հենց ՀՀԿ-ականներն են որոշակի պնդումներով փորձել հիմնավորել, որ գնաճը պայմանավորված է օբյեկտիվ գործոններով եւ ոչինչ անել հնարավոր չէ, այս լսումներով փորձում են պարզապես սփոփե՞լ քաղաքացիներին, պատգամավորը արձագանքեց. «Ինչ եք առաջարկում բնականոն գործընթացից պետք է դուրս գանք եւ քաղաքացուն սիրաշահելու համար արհեստականորեն գները իջեցնե՞նք: Իհարկե, մեղմացնող երեույթ չէ, երբ որ համետաում ենք, որ այլ տեղերում գնաճն ավելի բարձր է, բայց պետք է հիմնավորենք, եւ չի եղել տարի, որ տարվա ընթացքում գնաճ չունենաք, պարզապես այլ խնդիր է կարո՞ղ ենք զսպելու քաղաքականություն տանել, թե ոչ: Եւ որպեսզի դա չլինի կլանների թելադրանքով եւ լինի օրենսդրությունից բխող, պետք է հիմնավոր պատասխաններ տանք»,- ասել է նա։

Տպել
Ամենաշատ