Lexus ընկերությունը Դեթրոյթում կայացած ավտոսրահում ներկայացրել է նոր LF-1 Limitless-ի նախատիպը: Նոր սեգմենտը ստեղծող նորույթը ցուցադրում է տեխնոլոգիաների նոր մակարդակ, ինչպես նաեւ սահմանում է ապրանքանիշի նախագծման զարգացման վեկտորը, հաղորդում է Motor-ը:
Lexus LF-1 Limitless-ի երկարությունը 5014 մմ է, լայնությունը` 1986, բարձրությունը` 1605 մմ: Անիվների բազան կազմում է 2974 մմ: Կալիֆորնիայի Toyota ստուդիայի աշխատակիցների կողմից ստեղծված քրոսովերի դիզայնը կոչվում է «հալեցվված կատանա»: Այն համատեղում է հալեցված մետաղի ձեւը եւ ավանդական ճապոնական սրի եզրերը: