News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կաթոլիկ քահանաներին մեղադրել է իրենց կողմից կառավարության հասցեին հնչեցրած քննադատության պատճառով ատելության հիմքով հանցագործությունների համար, հաղորդում է AP- ն:

Նրա խոսքով՝ եկեղեցու սպասավորները կարող են հանցագործություններ գործել ատելության հիման վրա: Մադուրոն հանձնարարել է գլխավոր դատախազին եւ Գերագույն դատարանին այս առիթով հետաքննություն սկսել: Ընդ որում, Մադուրոն քահանաների անուններ չի նշել:

Սակայն El National թեթրը գրում է, որ Մադուրոն ի նկատի է ունեցել եպիսկոպոս Վիկտոր Հյուգո Բասաբեին, ով վերջերս աղոթել էր, որպեսզի Վենեսուելան ազատվի «կոռումպացված ժանտախտից»: Հրապարակման համաձայն՝ եպիսկոպոս Անտոնիո Լոպես Կաստիլյոն, որը պատարագի ժամանակ աղոթել էր Վենեսուելայի՝ կոռուպցիայից փրկության համար, եկեղեցական համայքնի խրախուսանքին էր արժանացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ