News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելգրադը խզել է Բելգիայում ընթացող քաղաքական երկխոսությունը Պրիշտինայի հետ։ Սերբական պատվիրակությունը վերադարձել է Բելգրադ։ Սա տեղի է ունեցել Կոսովսկա Միտրովիցայում Օլիվեր Իվանովիչի սպանությունից հետո։ Սերբիայի կառավարությունում Կոսովոյի  եւ Մետոհիայի հարցերով նախարարին կրակել էին։

Բելգրադում կարծում են, որ սպանությունն ահաբեկչական գործողություն է եւ  նպատակաուղղված է Կոսովոյում եւ Մետոհիայում իրավիճակի ապակայունացմանը: Իվանովիչը Կոսովոյի սերբերի առաջնորդն էր և «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության ղեկավարը:

Օլիվեր Իվանովիչը եւ եւս 4 սերբեր մեղադրվում  էին 1999 եւ 2000 թվականներին Կոսովոյում եւ Մետոհիյայում ալբանական բնակչության դեմ հանցագործության իրականացման մեջ։ 2014 թվականի հունվարից 2015 թվականի օգոստոսն Իվանովիչը բանտ էր նստել։ Այստեղ նա հացադուլ է հայտարարել։ Առողջության վատթարացումից հետո Օլիվեր Իվանովիչը տեղափոխվել էր բանտային հիվանդանոց։2016 թվականի հունվարի 21-ին ռազմական հանցագործության մեղադրանքով  դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման։ Սակայն 2017 թ. փետրվարին առաջին ատյանի դատարանի վճիռը  չեղարկվել էր: Օլիվեր Իվանովիչին  տնային կալանք էին նշանակել: 2017 թվականի ապրիլից նրան թույլ էին տվել պաշտպանել իրեն դատարանում՝ ազատ արձակելով։

Կոսովոյում հայտնի սերբ քաղաքական գործիչ է սպանվել  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ