News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կոսովոյում սպանվել է սերբ հայտնի քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչը: Իվանովիչի սպանության տեղեկությունը Associated Press-ի հետ զրույցում հաստատել է նրա փաստաբան Նեբոյսա Վլաժիչը:

Նրա խոսքով՝ բժիշկները Իվանովիչի մահն արձանագրել են այսօր՝ հունվարի 16-ին, տեղական ժամանակով 09:30-ին:

Սերբական լրատվամիջոցները հայտնել են, որ անհայտ անձինք Իվանովիչի վրա կրակել են նրա Քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի դիմաց:

64-ամյա Իվանովիչը հյուսիսային Կոսովոյում առանցքային քաղաքական գործիչներից մեկն էր: Կոսովոյի դատարանը Իվանովիչին մեղավոր էր ճանաչել 1998-1999 թվականների պատերազմի ընթացքում կատարած ռազմական հանցագործությունների մեջ: Այս դատավճիռը չեղյալ էր համարվել, եւ նախաձեռնվել էր կրկնակի դատաքննություն: Սերբական կուսակցության առաջնորդ Օլիվեր Իվանովիչը նախկինում Սերբիայի կառավարության կազմում զբաղեցրել է Կոսովոյի եւ Մետոխիայի գործերով նախարարության պետքարտուղարի պաշտոնը: 2016 թվականին նրան 9 տարվա բանտարկության են դատապարտել, սակայն հետագայում ազատ են արձակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ