News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան անիմացիոն «Էմոջի ֆիլմով» նշել է կինոթատրոնների 35-ամյա արգելքի վերացումը: Այս մասին հաղորդում է Telegraph-ը:

Ցուցադրությունն անցկացվել է Ջիդա քաղաքի պետական մշակութային կենտրոնում: Ծրագրի երկրորդ ֆիլմը դարձել է «Կապիտան Վարտիքը»:

Սաուդյան Արաբիայում կինոթատրոններն արգելվել էին դեռեւս 1980-ականների սկզբին, երբ երկրում ուժեղացել էին պահպանողական տրամադրությունները եւ իսլամի կրոնական կարգադրությունների համաձայն՝ որոշվել էր արգելել զվարճանքի հասարակական ձեւերը, հաղորդում է Vesti-ն:

Այս կապակցությամբ Սաուդյան Արաբիայի բնակիչները կինոթատրոն այցելելու համար ստիպված էին հարեւան Բահրեյն մեկնել: Սաուդյան Արաբիայի 32-ամյա արքայազն Մուհամմեդ իբն Սալման Ալ Սաուդը կինոթատրոնների արգելքը վերացնող մի շարք բարեփոխումներ է կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ