News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինացի հնագետները Շանսի նահանգի (Հյուսիսային Չինաստան) Նանչժեն գերեզմանոցում հայտնաբերել են 18 հնագույն դամբարաններ: «Սինխուա» գործակալությունը հայտնում է, որ դրանցից ամենաառաջինները վերաբերում են  մ. թ. 12-13-րդ դարերին:

«Հայտանբերված 18 դամբարաններից 3-ը ավելի քան 800 տարեկան են: Պարզվել է, որ դրանք վերաբերում են Ցզին (1115-1234) եւ Յուան դինաստիաների կառավարման տարիներին (1271-1368)», - ասել է Շանսի նահանգի  հնագիտության ինստիտուտի աշխատակից Վան Ցզյուն:

Ինչպես նշում է հնագետը, մնացած գերեզմանները պատկանում են ավելի ուշ ժամանակահատվածին: Երկու գերեզմանները վերաբերում են Մին դինաստիային (1368-1644), իսկ մնացածը 13-ը` Ցին դինաստիային (1644-1912):

Գիտնականը նաեւ նշել է, որ գերեզմաններում հայտնաբերվել են առնվազն 15 տղամարդկանց եւ կանանց մնացորդներ: Թաղման արարողության ժամանակ նրանց մարմինները դիակիզել են, եւ մոխիրները տեղադրվել ճենապակե սափորի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ