News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դոնի Ռոստովում գազի պայթյունի ալիքային հարվածի հետեւանքով վնասվել են բազմաբնակարան շենքի 3 տասնյակ բնակարանների դռները, «Ինտերֆաքսին» հայտնել է շրջանի դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Օքսանա Սուխարեւան:

«Նախնական տեղեկություններով՝ հարվածային ալիքը պոկել է 33 բնակարանի դռները, վնասվել է վերլեկահորը եւ տուժողի բնակարանը, որը պայթյունի հետեւանքով մահացել է պատահարի վայրում: Նա հաշմանդամ էր»,- հայտնել է Սուխարեւան:

Նրա խոսքով՝ փաստի ստուգմամբ զբաղվում է Դոնի Ռոստովի Վորոշիլովի շրջանի քննչական բաժինը, որի ընթացքն ու արդյունքները դատախազության վերահսկողության ներքո են:

Ռոստովի մարզի Արտակարգ իրավիճակների ծառայության գլխավոր վարչությունից գոծակալությանը հայտնել են, որ շենքից բնակիչների տարհանման համար նախապատրաստվել է ժամանակավոր տեղավորման երկու կետ №56 եւ №90 միջնակարգ դպրոցների բազայի վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնի Ռոստովում չորեքշաբթի առավոտյան 10-հարկանի շենքում գազի պայթյունի եւ դրան հետեւած հրդեհի հետեւանքով տղամարդ է զոհվել:

Շենքից 50 մարդ է տարհանվել, այդ թվում՝ 15 երեխա: Շենքում առաջինից 9-րդ հարկերի պատուհանները կոտրվել են, վնասվել են նաեւ վերելակի դռները: Ներկայումս շենքի գազամատակարարումն անջատված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ամենաշատ