News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացի հեռուստահաղորդավար Ջեյ Լենոն հեռուստադիտողին ներկայացրել է աշխարհի առաջին մասնավոր շքեղ տանկը: Այս մասին հաղորդում է Luxurylaunches-ը՝ վկայակոչելոով CNBC հեռուստաալիքը:

«Ջեյ Լենոյի ավտոտնակը» ավտոմեքենաների մասին  հաղորդման ժամանակ   հաղորդավարը հանդիպել է մասնավոր տանկեր արտադրող ընկերություններից մեկի հիմնադիրներ Մայքոմի եւ Ջեֆ   Հոուի հետ։ Նրանք ներկայացրել են աշխարհում  առաջին բիզնես կլասի տանկը։ Այն կառուցված է սովորական ռազմական տանկի հիմքի վրա եւ պատված է դիզայներական փայլփլուն ապակիներով։

Եղբայրները պատմել են, որ նման տրանսպորտային միջոցի ստեղծումը տեւել  է վեց ամիս եւ արժեցել  500 հազար դոլար: Այն կարող է հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Ներսում հարմարավետ բազմոցներ, ղեկ եւ կառավարման վահան  են կառուցված, փոխանցում է Lenta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ