News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի խմբի խորհրդատվական ծրագիրն օգնել է Հայաստանի տնտեսվարող սուբյեկտներին մինչեւ 20 միլիոն դոլար խնայել՝ տեսչական ստուգումների վրա ծախսվող ժամանակի եւ գումարների առումով, եւ խթանել է երկրի գործարարության միջավայրի բարելավումը:

Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխման ծրագիրը խորհրդատվական աջակցություն է տրամադրել ՀՀ կառավարությանը՝ ռիսկի վրա հիմնված տեսչական ստուգումների համակարգը բարելավելու մասով, ինչի արդյունքում կրճատվել է ռիսկայնության ցածր աստիճան ունեցող տնտեսվարող սուբյեկտների մոտ կատարվող տեսչական ստուգումների թիվը`միաժամանակ պահպանելով գործընթացի ապահոված պաշտպանվածությունը: Ծրագիրը նաեւ օժանդակել է տեսչական մարմնի օպտիմալացմանը՝ վերացնելով կրկնվող գործառույթները եւ ապահովելով ավելի լավ կառավարում:

Բարելավումների մասին է վկայում նաեւ 2017թ.-ի հուլիսից սեպտեմբեր ամիսների ընթացքում 600 տնտեսվարող սուբյեկտների շրջանում անցկացված հարցումը: Հարցվածների վաթսունչորս տոկոսը նշել է, որ վերջին երեք տարիներին տեսչական ստուգումների համակարգը բարելավվել է, միեւնույն ժամանակ հարցվածների գերակշռող մեծամասնությունը՝ 76%-ը, գտնում է, որ տեսչական ստուգումներն արդար են եղել: Վաթսուն տոկոսը նշել է, որ տեսչական ստուգումների բեռը նվազել է, եւ վաթսունհինգ տոկոսը համարել է, որ այժմ ավելի հեշտ է ստուգել տեսչական ստուգումների կանոնները: Հարցվածների ավելի քան կեսը հայտնել է, որ կրճատվել է տեսչական ստուգումների տեւողությունը:

«Բարենպաստ ներդրումային միջավայրը խիստ կարեւոր է մասնավոր հատվածի աճի համար եւ աշխատատեղերի ստեղծման ու տնտեսական աճի գլխավոր լծակն է», - նշել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յան Վան Բիլսենը: «Տեսչական համակարգի նկատմամբ հավատն ու վստահությունը բարելավված ներդրումային միջավայրի նախադրյալներից են, այնպես որ մենք ուրախ ենք տեսնել Հայաստանի առաջընթացն այս ուղղությամբ»:

Ծրագրի շրջանակներում իրականացվել են վերապատրաստման ծրագրեր` նպատակ ունենալով նպաստել արհեստավարժության բարելավմանը եւ հնարավորություն տալ տեսուչներին՝ ոչ թե պատժել տնտեսվարող սուբյեկտներին կանոնները չկատարելու համար, այլ ուղղորդել նրանց առ այն, թե ինչպես կատարել այդ կանոնների պահանջները: Ծրագրով իրականացվել են նաեւ հանրության իրազեկման միջոցառումներ, որպեսզի ձեռնարկատերերը հնարավորություն ունենան իրենց կարծիքը հայտնել տեսչական գործընթացի մասին:

Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման եռամյա ծրագիրը, որի ավարտը նախատեսված է

2018թ.-ի մարտին, իրականացվում է IFC-ի կողմից, որը Համաշխարհային բանկի քույր կազմակերպություն է եւ Համաշխարհային բանկի խմբի անդամ: Ծրագիրն իրականացվել է Ավստրիայի ֆինանսների դաշնային նախարարության եւ Հունգարիայի գործընկերային ֆինանսավորման/Հունգարիայի EXIM բանկի կողմից:

Հայաստանն IFC-ին անդամակցել է 1995 թվականին: Այդ պահից սկսած IFC-ն ավելի քան 480 միլիոն դոլար է տրամադրել, այդ թվում՝ գրեթե 118 միլիոն դոլար է մոբիլիզացրել այլ փոխառուներից՝ մի շարք ոլորտներում 49 ծրագրերի ֆինանսավորման համար. այդ ոլորտներից են ֆինանսական շուկաները, արդյունաբերությունը, ագրոբիզնեսը, ծառայությունները եւ հանքարդյունաբերությունը: Բացի այդ, IFC- ն իր առեւտրի ֆինանսավորման ծրագրի միջոցով աջակցել է նաեւ ավելի քան 130 միլիոն դոլարի արժողությամբ առեւտրային գործարքների եւ իրականցրել է մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված խորհրդատվական ծրագրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ