News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը իր կառավարությունում նոր պաշտոն է ստեղծել` «միայնության նախարար», եւ այդ պաշտոնին նշանակել է խորհրդարանի սպորտի եւ քաղաքացիական հասարակության նախարարի տեղակալ Թրեյսի Կրաուչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չափազանց շատ մարդկանց համար միայնությունը ժամանակակից կյանքի տխուր իրականություն է: Ես ուզում եմ պայքարել այս խնդրի դեմ` հանուն մեր հասարակության եւ մեզ բոլորիս, օգնել հաղթահարել միայնությունը տարեցներին, խնամակալներին, նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, նրանց, ով չունի մեկին, ում հետ կարելի է խոսել, կիսել մտքերն ու փորձը»,- նշվում է Մեյի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ