News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել հատուկ կրթահամալիրի 9-րդ դասարանի սանին՝ 10-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար:

2018թ. հունվարին հաղորդում է ստացվել առ այն, որ հատուկ կրթահամալիրի 9-րդ դասարանի սանը՝ ծնված 2001թ., բռնություն գործադրելու սպառնալիքով սեքսուալ բնույթի՝ համասեռական գործողություններ է կատարել նույն կրթահամալիրի 4-րդ դասարանի սան, 2007թ. ծնված տղայի նկատմամբ՝ վերջինիս կամքին հակառակ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք անձինք:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2001թ. ծնված պատանին 10-ամյա երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել կրթահամալիրի ննջասենյակներից մեկում՝ 2017թ. դեկտեմբերի 26-27-ին եւ 2018թ . հունվարի 13-ին՝ գիշերը: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պատանին արթնացրել է քնած երեխային եւ, սպառնալով ծեծի ենթարկել նրան, սեռական բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2001թ. ծնված պատանուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երկու դրվագ):

Նշանակվել են դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ