Չինական Alibaba ինտերնատյին ընկերություն մայնինգային պլատֆորմ չի ստեղծել ե չի պատրաստվում ստեղծել իր կիպտոարժույթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը։
P2P Nodes ծառայությունը, որի մասին հաղորդում էին որպես մայնինգային ընկերության, իրականում կոնտենտի առաքման ծառայություն է։
Alibaba-ից հստակեցրել են, որ տվյալ տեխնոլոգիան թույլ է տալիս չօգտագործվող անհատական համակարգիչներին աշխատել որպես CDN ցանցի հանգույց, ինչը բարելավում է ցանցի այլ օգտատերերի աշխատանքը։ «Այդ տոմսակները կրիպտոարժույթ չեն եւ դրանց որեւէ բնութագրիչ չունեն»,- նշել են ընկերությունից։