News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Բաքվում դանակով զինված տրանսսեքսուալը քիչ էր մնում վնասեր շենքի պարետին, որտեղ բնակվում է:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, «Սաբինա» կեղծանունով հայտնի տրանսսեքսուալը գժգոհ է եղել, որ անջատել են իր բնակարանի լույսը: Բնակելի շենքի պարետն իբր հայհոյել է նրան եւ նրա մորը, այս պատճառով սեռական փոքրամասնության ներկայացուցիչը դանակով հարձակվել է պարետի վրա:

Հասարակական լայն արձագանք է ստացել Սաբինայի մասնակցությամբ տեսանյութը, որը մեծ արագությամբ տարածվել է համացանցում: Հոլովակում սեռական փոքրամասնության ներկայացուցիչը դանակով փորձել է հարձակվել պարետի վրա: Չկարողանալով նրա սենյալ մտնել՝ նա հանել է հագուստը եւ ցուցադրաբար փորձել որպես բողոքի նշան իր կոկորդը կտրել:

Միջադեպը տեղի է ուեցել Նասիմի շրջանում: Պարբերականը նշում է, որ այս շրջանի տարածքում են գտնվում գիշերային ակումբների եւ բարերի, մերսման սրահների մեծ մասը, որտեղ գիշերային ժամերին զվարճանում են սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները: Չնայած ցերեկային ժամերին էլ ոստիկանները նրանց հետ կապված գլխացավանքի պակաս չունեն: «Եթե նրանք լինեին պարզապես նույնասեռականներ: Աստված իրենց հետ, թող ապրեն՝ ինչպես ուզում են: Սակայն նրանք, ում հետ ստիպված ենք լինում գործ ունենալ, հանդուգն տրանսսեքսուալներ ու գեյեր են, որոնք մարմնավաճառությամբ են զբաղվում: Իրավապահ կառույցների ներկայացուցչի ցանկացած դիտողություն նրանք որպես սեռական ոչ ավանդական կողմնորոշմամբ մարդկանց նկատմամբ ատելության հիմքով ճնշում են գնահատում եւ վերին ատյաններին բողոքում: Արդյունքում՝ մեղավոր ենք համարվում մենք, այլ ոչ թե նրանք»,- խոստովանել է ոստիկանության մի աշխատակից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ