News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մոլդովայի՝ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) որպես դիտորդի մասնակցությունը զգալի հնարավորություններ է ստեղծել երկրի տնտեսության զարգացման համար, հայտարարել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: Այս հայտարարությունը Դոդոնը արել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձից հետո: Ուղերձում Պուտինը հանդես էր եկել ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի ձեւաչափերի միջեւ ավելի խորը փոխգործակցության օգտին եւ կոչ էր արել ընդլայնել այդ համագործակցությունը:

«Մոլդովայի կողմից ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակի ձեռքբերումը համագործակցության, միջպետական ռազմավարական հարաբերությունների զարգացման եւ մեր երկրի տնտեսական զարգացման համար նշանակալի հնարավորությունների ստեղծման մեկնակետ է: Մենք շնորհակալ ենք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության ընդլայնմանն ուղղված մեր ջանքերին աջակցելու համար եւ այս առաջարկը համարում ենք տեղին եւ ձեռնտու»,- ասել է Դոդոնը:

Նա նշել է, որ եւ՛ Արեւմուտքի, եւ՛ Արեւելքի հետ լավ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները չափազանց կարեւոր են Մոլդովայի համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ