News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում տնտեսական, քաղաքական եւ սոցիալական գործոնների ազդեցությունն ընթացիկ գնաճի վրա 0.9 տոկոս է կազմել: Այս մասին հունվարի 19-ին հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետի հաշվարկներով՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում ակցիզային հարկերի եւ որոշ դեպքերում ԱԱՀ-ի ավելացումը հանգեցրել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի 0.2 տոկոսանոց աճին:

«Ինչպես ցույց են տալիս թվերը, Հայաստանի համար արտաքին գնաճային գործոնները այդքան սարսափելի չեն, որքան երկրի ներքին խնդիրները, մասնավորապես՝ որոշ տնտեսվարող սուբյեկտների՝ գերշահույթ ստանալու ախորժակը»,- նշել է տնտեսագետը՝ հավելելով, որ գնաճային փոփոխությունները ցույց են տալիս, որ գների կտրուկ տատանումները խոսում են գնաճային միտումների ոչ ադեկվատության մասին:

Նա նշեց, որ այս համատեքստում պետությունը պետք է կիրառի իր կանոնակարգային եւ վերահսկողական գործառույթը, եւ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները կարող են մի քանի ժամում լուծել գնաճի զսպման խնդիրը: «Ինչպես գիտեք, նախագահի մոտ խորհրդակցությունից հետո որոշ ապրանքների գները մի քանի ժամում իջան»,- հիշեցրեց Մանասերյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ