News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 19-ին ընդունեց միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին՝ Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանի գլխավորությամբ։

Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ պաշտոնյաներ։

Բեռնափոխադրողները նախարարին ներկայացրին այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք առաջ են եկել ՀՀ հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում: Դրանք հիմնականում առնչվում են գործուղմանը, վառելիքին, ճանապարհային վճարների չափին եւ այլ թեմաների։ Նրանք նաեւ նշված խնդիրների հնարավոր լուծումներ առաջարկեցին։

Առաջարկներից մեկն այն էր, որպեսզի հարկային վճարումներն իրականացվեն ամսական կտրվածքով՝ հաշվի առնելով, որ բեռնափոխադրումները հիմնականում սեզոնային են։

Խնդիրներն առավել հանգամանորեն պարզաբանելու, դրանց լուծման հնարավորությունները քննարկելու եւ ավելի կոնկրետ մեկնաբանություններ ստանալու նպատակով առաջիկա օրերին հանդիպում-քննարկում տեղի կունենա ՊԵԿ-ում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ