News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեծ խանդավառությամբ է ընդունել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի՝ Լա Մանշ նեղուցով կամուրջ կառուցելու գաղափարը: Մակրոնն այս մասին  ասել է Սանդհերստում անցկացվող բրիտանա-ֆրանսիական գագաթաժողովի ընթացքում, հաղորդում է Sky News-ը:

Միեւնույն ժամանակ Դաունինգ սթրիթի վարչապետական գրասենյակում նշել են, որ «այդ գաղափարի վերաբերյալ ծրագրերին ծանոթ չեն»: Սակայն Ջոնսոնը հասկացրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են՝ իր Twitter-ում նշելով, որ տնտեսության հաջողությունները կախված են  «լավ ենթակառուցվածքից եւ լավ տրանսպորտային հաղորդակցությունից»:

Գագաթաժողովում հունվարի 18-ին ելույթ ունենալով՝ նա նշել է, որ միայն Լա Մանշի երկաթուղային թունելը չի կարող բավարարել մարդկանց եւ ապրանքների տեղափոխման երկու երկրների պահանջները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ