News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիան եւ Ֆրանսիան պատրաստ են 55 տարի առաջ կնքված եւ երկու երկրների միջեւ սերտ համագործակցության զարգացման եւ հաշտեցման հիմքեր դրած Ելիսեյան պայմանագիրը թարմացնել: Այս մասին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Ուրախ եմ, որ 21-րդ դարում նոր մարտահրավերների լույսի ներքո մենք որոշել ենք այս պայմանագիրը թարմացնել», - ասել է նա:

«Գերմանա-ֆրանսիական բարեկամությունն ու համագործակցությունը մշտապես կապված են Եվրոպայի ուժեղացման թեմայով», - ասել է Մերկելը: - Ինչպե՞ս կարող ենք փոխել Եվրոպային գլոբալ աշխարհում: Կարծում եմ, որ դա կարտացոլի նոր Ելիսեյան պայմանագրում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ