News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սերբերին կոչ է արել չլքել Կոսովոյի այն տարածքները, որոնց վրա ապրել են դարեր շարունակ: Այս մասին նա հայտարարել է Կոսովո այցի շրջանակներում Բանսկա վանք այցելելու ժամանակ,  հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իմ ուղերձը Կոսովոյի եւ Մետոհիայի սերբերին՝ պետք է հաղթահարել դժվարությունները եւ մնալ այստեղ՝ ձեր տներում։ Սերբական պետությունն օգնել եւ ապագայում շարունակելու է ավելի շատ օգնել: Մենք չենք կարող թույլ տալ լքել այն հողը, որտեղ մենք միշտ ապրել ենք»:

Վուչիչը նշել է, որ Սերբիայի կենտրոնական իշխանություններն աջակցություն են ցուցաբերում Կոսովոյում գտնվող 42 եկեղեցիների եւ վանքերի 170 նախագծերին: «Մենք կշարունակենք օգնել մեր հայրենակիցներին մնալ Կոսովոյում եւ Մետոհիայում, ավելացնել նրանց թիվը եւ պահպանել իրենց տները եւ  սեփականությունը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Կոսովոյում եւ Մետոհիցայում ապրող բոլոր սերբերին իրենց քաջության, հաստատակամության ու իրենց երկիրը՝ Սերբիան եւ իրենց ընտանիքները պաշտպանելու կամքի համար»,-ավելացրել է նա:

Վուչիչի երկօրյա այցը Կոսովո տեղի է ունենում Կոսովսկայա-Միտրովիցայում սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանության ֆոնին:

Մեկնարկել է Սերբիայի նախագահի այցը Կոսովո

Կոսովոյում հայտնի սերբ քաղաքական գործիչ է սպանվել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ