News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժամանել է Կոսովո, որտեղ արդեն հասցրել է այցելել Բանսկա վանական համալիր, որը գտնվում է ինքնավար տարածքի հյուսիսում համանուն քաղաքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Վանական համալիր են ժամանել Բանսկայում ապրող 500 սերբեր։ Նրանցից մի քանիսը իրենց հետ բերել էին Սերբիայի եւ Տրեպչայի հանքի դրոշներ։ Հանքի պատկանելիությունը վիճարկում են Բելգրադն ու Տիրանան։

Բանսկա վանական համալիրը Կոսովոյի հնագույն համալիրներից է։ Այն կառուցվել է XIV դարի սկզբին։ XVII դարում համալիրը ավերվել է, սակայն 20-րդ դարի վերջին այն վերականգնել են հին վայրում։

Սերբիայի կառավարությունում Կոսովոյի հարցերով վարչությունից հայտնել են, որ այդ տարածքում ուղղափառությունը մեծ դեր է խաղում, ուստի Կոսովոյի վանական համալիրներից մեկն այցելելը Սերբիայի նախագահի այցի պարտադիր ծրագրի մի մասն է կազմել:

Վուչիչի կոսով այցի շրջանակներում Սերբիայի անվտանգության մարմինների եւ Կոսովոյի ոստիկանության կողմից անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել: Դեռեւս սադրանքի դեպքեր չեն արձանագրվել:

Վուչինչ առաջին անգամ է այցելում Կոսովո նահախագահի կարգավիճակում: Նախկինում նա Կոսովո է այցելել որպես Սերբիայի վարչապետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ