News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հաշվարկները ցույց են տվել, որ հունվարի 1-ին Հայաստանում թանկացումները համահունչ են Հարկային օրենսգրքով նախատեսված ակցիզային դրույքաչափերի բարձրացմանը, այսինքն սպեկուլյատիվ թանկացում չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Դիտարկմանը, թե բենզինի, դիզվառելիքի ու գազի վաճառքով զբաղվող ընկերությունները միանգամից հունվարի 1-ից բարձրացրին գները, թեեւ իրենց ունեցած վառելիքի պաշարները նրանք ձեռք էին բերել նախորդ տարի՝ էժան գներով, Մակարյանն ասաց. «Քանի որ այդ պաշարները վաճառելուց հետո նրանք պետք է նոր քանակներ գնեն արդեն բարձր գնով, դրա համար փորձել են նախապես բարձրացնել գները, որպեսզի գումար հավաքվի նոր խմբաքանակը բարձր գնով գնելու համար: Ասենք, դուք ունեք 3 խնձոր, որը 300 դրամով եք վաճառում, բայց պետք է գնեք 10 խնձոր արդեն 500 դրամով: Հետեւաբար, այդ 200 դրամի պակասը կամ սեփական գրպանից եք դնելու, կամ վարկ վերցնեք: Որպեսզի այդպես չլինի, նրանք արդեն հիմա փորձում են խնձորը 500 դրամով վաճառել: Տրամաբանությունը սա է»:

Ըստ Մակարյանի, բենզինի թանկացումն այնքան կարեւոր չէ, որքան գազի, ինչպես նաեւ կերոսինի թանկացումը, որը շատ կարեւոր է հասարակության համար. «Մենք անպայման այդ աղմուկը ավելի սուր կլսենք: Գազի թանկացման հետեւանքով արդեն երթուղային տաքսիները, նաեւ սովորական տաքսիների տերերը բողոքում են: Տաքսի ծառայություններում, օրինակ, մեկ մեքենայի հաշվարկով օրական 1000-1200 դրամ ավելի վճարում պետք է արվի երկու անգամ լիցքավորելու դեպքում: Այսինքն ամսվա կտրվածքով նվազագույնը 30 հազար դրամ մեկ ավտոմեքենայի հաշվարկով ավել գումար պետք է դուրս գա: Հիմա կամ տաքսի ծառայությունն ինքը պետք է վճարի, կամ թողնի վարորդի վրա: Դա էլ նշանակում է, որ վարորդի օրական եկամուտն է այդ չափով նվազելու, ու սա այն դեպքում՝, նրանք առանց այդ էլ սահմանափակ եկամուտներ ունեն»:

Հարցին, թե ի վերջո, կբարձրանա՞ն տրանսպորտի ու տաքսու ուղեվարձերը, թե ոչ, Գագիկ Մակարյանն արձագանքեց. «Մենք ֆինանսների նախարարությունում այդ հարցը քննարկել ենք եւ կարծում եմ, որ կամ տրանսպորտը պետք է թանկանա, կամ համայնքները պետք է փորձեն սուբսիդավորել, որը դժվար կլինի: Պետությունը նման ծավալով սուբսիդավորում իրականացնելու հնարավորություն չունի, հետեւաբար ուրիշ մեխանիզմներ պետք է գտնել: Ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով ծառայություն մատուցող սերվիսների համար հաստատագրված վճարը դարձել է արտոնագրային վճար: Բոլոր դեպքերում գործակիցը, որ հաշվարկվում է, կարող է անգամ Երեւանի գնի համեմատ թանկ ստացվել մարզերում: Եկող շաբաթ նորից ենք քննարկելու: Եթե տեսնենք, որ արտոնագրային վճարի չափն այսօրվա դրությամբ բարձր է, պետք է մտածենք այն իջեցնելու մասին: Սա լուծումներից մեկը կարող է լինել, որպեսզի ուղեւորափոխադրողները տոմսերը չթանկացնեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ