News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Քաբուլում Intercontinental Hotel-ի վրա զինյալների հարձակման հետեւանքով տուժել եւ զոհվել է 35 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական 1TV հեռուստաալիքին եւ անվտանգության ուժերի աղբյուրին:

Վիրավորների եւ զոհվածների ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ: Հաղորդվում է, որ հարձակվողներից մեկը սպանվել է: Հյուրանոցի երկրորդ հարկը հրդեհվել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինյալները մի քանի հոգու պատանդ են վերցրել: Տարբեր աղբյուրների համաձայն՝ հարձակվողները երեքը կամ չորսն են եղել, նրանք իրենց վրա մահապարտի գոտիներ են ամրացրել: Ներքին գործերի նախարարությունը հաստատել է հարձակման փաստը:

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը Tolo հեռուստաընկերությանը հայտնել է, որ հյուրանոցի շենքում առնվազն երեք զինյալներ են մնացել: Անվտանգության ծառայությունները կարողացել են այնտեղից դուրս բերել մի քանի հյուրերի եւ հյուրանոցային աշխատողների, այժմ նրանք գտնվում են անվտանգ վայրում: Տեղացիները հաղորդել են, որ լսել են մի քանի պայթյուն:

Քաբուլում գտնվող Intercontinental հյուրանոցը առաջին անգամ չէ ենթարկվում զինյալների հարձակման: 2011 թվականի հունիսին ինը զինյալ ներխուժել էին հյուրանոցի շենք, հարձակման զոհ էր դարձել 12 մարդ: Հատուկ գործողության ընթացքում բոլոր զինյալները սպանվել էին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ