News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տնտեսական մրցակցության պաշտանության պետական Հանձնաժողովի դիտանցումները փաստում են, որ 2018 թվականի հունվարին 2017-ի հունվարի համեմատ մեր երկրում 13 տոկոսով նվազել է շաքարավազի գինը: Չնայած այս հանգամանքին, ըստ մամուլի, այնուամենայնիվ շաքարավազի գինը մեր երկրում ավելի թանկ է, քան ՌԴ-ում, այն պարագայում, երբ գտնվում ենք միեւնույն տնտեսական գոտում:

Խնդրի վերաբերյալ NEWS.am-ի հարցին ՀՀ Մրցակցային մարմնի նախագահ Արտակ Շաբոյանը պատասխանեց. «2018 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՌԴ խոշոր առեւտրային ցանցերում (Магнит, Ашан, Пятерочка, Карусель) 1 կգ շաքարավազի մանրածախ վաճառքի գինը կազմել է 35-40 ռուբլի, որը համարժեք է 300-340 դրամի (ներառյալ ԱԱՀ): Ներկայումս ՀՀ մանրածախ առեւտրի ցանցերում 1 կգ շաքարավազը վաճառվում է 336 դրամով (ներառյալ ԱԱՀ):

Սակայն, պետք է հաշվի առնենք նաեւ հետեւյալ հանգամանքը, որ ՌԴ եւ ՀՀ հարկային օրենսդրությունների միջեւ առկա են էական տարբերություններ, մասնավորապես՝ ՌԴ-ում շաքարավազի իրացման համար ավելացված արժեքի հարկը կազմում է 10%, իսկ ՀՀ-ում՝ 20%: Ուստի երկու երկրներում այս կամ այն ապրանքատեսակի մասով համադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել այս հանգամանքը: Եթե ՌԴ շաքարավազի ներկա գները հաշվարկենք 20 % ԱԱՀ-ի պայմաններում, ապա կստացվի 330-370 դրամ»:

Արտակ Շաբոյանը նշեց նաեւ, որ դա պայմանավորված այն հանգամանքով, որ շաքարավազի շուկայում առկա է գերիշխող տնտեսվարող, այն մշտապես գտնվում է Հանձնաժողովի վերահսկողության դաշտում, հետեւապես ՀՀ Մրցակցային մարմինը տիրապետում է ձեռքբերման, տեղափոխման եւ իրացման ողջ շղթային. «Այսպես 2018 թվականի հունվարի 22-ի դրությամբ ՌԴ-ում 1 կգ շաքարավազի մեծածախ վաճառքի գինը կազմում է 25 ռուբլի (առանց ԱԱՀ), որը համարժեք է 213 դրամի: 1 կգ շաքարավազի Երեւան տեղափոխման ծախսը (20տ=2000 դոլար, 1կգ-0,1 դոլար) կազմում է մոտ 50 դրամ, այսինքն ՀՀ-ում 1 կգ ներմուծված շաքարավազի գինը կազմում է շուրջ 263 դրամ, որի նկատմամբ ինչպես արդեն ասացի, նաեւ հաշվարկվում է 20% ավելացված արժեքի հարկ : Արդյունքում 1 կգ շաքարավազի ինքնարժեքը ՀՀ սահմանին կազմում է 316 դրամ:

Ինչպես տեսնում ենք, այստեղ ավելորդ է խոսել որեւէ չարաշահման մասին: Ափսոսում եմ իհարկե, որ գների վերաբերյալ տեսակետներ հայտնելուց առաջ, որոշ վերլուծաբաններ խոսում են առանց ձեռքի տակ համապատասխան թվային տվյալներ եւ լուրջ ուսումնասիրություններ ունենալու, արդյունքում անտեղի եւ անհիմն շահարկվում է թեման՝ մոլորության մեջ գցելով սպառողներին»,-ընդգծեց Շաբոյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ