News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
USD
478.04
EUR
535.55
RUB
7.47
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Չի լինելու մի հարց, որը մեր գործընկերները, զեկուցողները անպատասխան թողնեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների մեկնարկաին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առարկությանը, որ լսումների ժամանակ հնարավորություն չի տրվելու հարցեր ուղղել Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանին:

«Մենք այստեղ չենք հավաքվել, որ թոզ փչենք ու գնանք: Հավաքվել ենք, որ մասնագիտական մակարդակով բոլոր հարցերին պատասխանենք: Դրա համար այստեղեն բոլոր կառույցների ներկայացուցիչները, որ պատասխանեն ներկաների հարցերին»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ Ստեփան Մնացականյանը ոչ թե զուկոցող է, այլ հաղորդում ներկայացնող, դրա համար էլ նրան հարցեր տալու հնարավորություն չի նախատեսվել:

Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ եթե հարցեր չենք տալու, նրա ներկայությունն ընդհանրապես անիմաստ է, որովհետեւ վիճակագրուական բոլոր թվերը հրապարակված են. «Մենք բոլորս տառաճանաչենք, կարող ենք այդ ամենը կարդալ»:

Փաշինյանին միացավ նաեւ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահէ Էնֆիաջյանը՝ նշելով, որ անընդունելի է նման կերպ սկսել լսումները, քանի որ այստեղ իրենց նպատակն է վեր հանել թանկացումների պատճառները եւ լուծումներ գտնել:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ընթանում են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները:

Առանձին ապրանքատեսակների թանկացմանը եւ դրա հետեւանքները մեղմելու վերաբերյալ օրեր առաջ խորհրդակցություն էր անցկացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դրանից հետո ԱԺ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ նա առաջարկել էր նաեւ խորհրդարանական լսումներ անցկացնել:

Տպել