News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Արդեն մեկ տարի է անցել, ինչ կառավարական ուժերն ազատագրել են ապստամբներից սիրիական Հալեպ քաղաքի մեծ մասը: Սակայն հայտնի հին շուկան դեռ ավերված է: Առեւտրականների մի փոքր խումբ վերսկսել է աշխատանքը: Սա հույս է ներշնչում, որ երբեմնի բանուկ շուկան կդառնա այնպիսին, ինչպիսին նախկինում էր, հաղորդում է NTDTV- ն:

«Մենք վերադարձել ենք եւ խանութ բացել, բայց ինչ վերաբերվում է առեւտրին, ապա ոչ ոք չի գալիս, եւ դա խնդիր է: Գնորդները կգան, երբ անվտանգ լինի: Բացվել է երեք-չորս շարք: Էլեկտրականություն եւ ջուր դեռ չկա»,- պատմել է տեքստիլ խանութի տերը՝ Մահմուդ Միմեհը:

Հալեպի այս շուկան աշխարհի ամենահին փակ շուկան է համարվում: Ժամանակին այն տարածաշրջանային առեւտրի կենտրոնն էր: Քաղաքացիական պատերազմի հետ ամեն ինչ փոխվեց:

«Սա հին շուկա է: Այն Սիրիայի միջազգային առեւտրի կենտրոնն էր: Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում գիտեն Հալեպի ալ Գումրուկ շուկան»,- պատմել է շուկային տեքստիլ խանութներից մեկի տերը՝ Ալի Մոհազը:

Վաճառականներն ամբողջ աշխարհից գալիս էին այստեղ գործվածք, հագուստ, օծանելիք, համեմունքներ եւ հուշանվերներ գնելու համար: Շուկան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Նրա տարածքում գտնվում XIII դարի ամրոցը եւ հսկայական մզկիթը: Այս ամենը մասամբ կամ ամբողջությամբ ոչնչացվել է, իսկ վերականգնումը միլիոնավոր դոլարներ կարժենա, նշում է NTDTV-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ