Ֆիլիպիններում Մայոնյան հրաբխի ժայթքման վտանգի պատճառով մոտ 40 հազար մարդ է տարհանվել, հաղորդում է ABS-CBN- ն՝ վկայակոչելով Ալբայ Այա նահանգի նահանգապետ Ֆրենսի Բիչարուին:
Նահանգապետը նաեւ կարգադրել է դադարեցնել հրաբխի անմիջական հարեւանությամբ գտնվող բոլոր պետական եւ մասնավոր ձեռնարկությունների աշխատանքը՝ բացառությամբ իրավապահ մարմինների, առողջապահական կազմակերպությունների, սոցիալական եւ արտակարգ իրավիճակների ծառայությունների:
Ըստ վերջին տվյալների՝ երեքշաբթի գիշերը լավայի՝ մինչեւ 500-700 մ բարձրությամբ արտանետումներ են գրանցվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն::