News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 23-ին, ժամը 21:26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նոր Արեշի 22-րդ փողոցում գտնվող տներում զգացվում է տարօրինակ խեղդող հոտ, բնակիչների ինքնազգացողությունը վատացել է:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի եւ ԲՊԱՀՎԿ վարչության Ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Նոր Արեշի 22-րդ փողոցի թիվ 47, 49, 49/2, 49/3, 49/4, 50, 51, 52, 52/1, 57 տներում եւ Աթոյան 1-ին նրբանցքի թիվ 13 տանը սանհանգույցների հոսակներից զգացվել է տարօրինակ խեղդող հոտ: Ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի օպերատիվ խումբը «Drager X-am 5000» գազաանալիզատորով իրականացրել է օդում քիմիական նյութերի առկայության եւ բաղադրության որոշում, որի արդյունքում օդում հայտնաբերվել է ածխաթթու գազի բարձր քանակություն:

Փրկարարները բացել են տներին հարակից դիտահորերը, որտեղ նույնպես հայտնաբերվել է ածխաթթու գազի բարձր քանակություն, այնուհետեւ իրականացվել է դիտահորերի լվացում: Բնակիչներին առաջարկվել է աշխատանքների իրականացման ընթացքում ջրի առատ հոսք տալ հոսակներ եւ դրանք ծածկել խոնավ շորով:

Ժամը 01:13-ին տներում կրկին իրականացվել է քիմիական նյութերի առկայության եւ բաղադրության որոշում. օդում ածխաթթու գազի պարունակությունը եղել է նորմայի սահմաններում:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բնապահպանության նախարարության ներկայացուցչին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ