Օրերս ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ «Ծիրանի Էդո» մականունով, Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ Է. Բեյբությանն ապօրինի թիկնազոր է պահում, իր «Մերսեդես» եւ «Նիսան» մակնիշի մեքենաներով շրջում Երեւանում:
Ձեռնարկված միջոցառումներով, հունվարի 22-ին, Գայի պողոտայից թիկնազորը բերվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, իսկ մեքենաները տեղափոխվեցին Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: