Հունվարի 23-ին «Ադրբեջանական ավիաուղիներ» ըկերության Բաքու-Ստամբուլ չվերթի ընթացքում տեխնիկական խնդիր է առաջացել:
ԱՊԱ-ն հայտնում է, որ օդանավը Բաքու է վերադարձել, այդպես էլ Աթաթյուրքի օդանավակայանում վայրէջք չկատարելով: Ավիաընկերության մամուլի ծառայության ղեկավար Փաշա Քեսամանսկիի խոսքով՝ օդանավի վերադառնալու պատճառը տեխնիկական է:
«Լուրջ խնդիր չկա: Կապիտանը պարզապես որոշել է վերադառնալ էքսցեսներից խուսափելու համար: Օդանավում բավարար քանկությամբ վառելանյութ կար: Վերադառնալուց հետո ուղեւորները Ստամբուլ են ուղեւորվել հաջորդ չվերթով»,- ասել է նա: