News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնի եւ «Տաբակերկայի» գեղարվեստական ղեկավար Օլեգ Տաբակովը դեռեւս գտնվում է Պիրոգովի անվան առաջին քաղաքային հիվանդանոցում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հիվանդանոցի ընդունարանում:

«Այո, այստեղ է, ոչ մի բան չենք կարող հայտնել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հրապարակվել, որ Տաբակովին նորից թոքերի արհեստական օդափոխության սարքին են միացրել, չնայած Ամանորին վիճակի բարելավմանը: Նրա վիճակը ծանր է գնահատվում, եւ բժիշկները դերասանի առողջանալու վերաբերյալ բացասական կանխատեսում են կատարում: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ բժիշկները հաստատել են, որ Տաբակովի ազգականները հիվանդանոց են հրավիրել հոգեւորականի:

82-ամյա Տաբակովի հոսպիտալացման մասին հայտնի է դարձել նոյեմբերի վերջին: Առաջին քաղաքային հիվանդանոցի տեղեկատուից հայտնել էին, որ դերասանը հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունքում: Ավելի ուշ Օլեգ Տաբակովի Մոսկովյան թատրոնի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ դերասանի վիճակը «անփոփոխ կայուն է»: Հունվարի սկզբին Մոսկվայի փոխքաղաքապետ Լեոնիդ Պեչատնիկովը հաստատել էր, որ Տաբակովը բժիշկների հոսկողության ներքո է, եւ առայժմ դուրս գրելու մասին խոսք չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ