News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին խորհուրդ է տվել հանգստանալ եւ իր բառերը չխեղաթյուրել:

Պատասխանելով Սեիդովի հարցին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ ինքը ռազմական առաջնորդ չի եղել, այլ Ղարաբաղի իրավունքների համար արդարացի պայքարի մասնակից: Հայաստանի նախագահը պարզաբանել է, որ իր ելույթում, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին չի հիշատակել հասկանալի պատճառով. Խոջալուի իրադարձություններից անմիջապես հետո այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը մանրամասն պատմել է, թե ով է հատկապես սպանությունները կազմակերպել: «Ես շատ եմ ցավում: Ցեղասպանություն վերապրելը տառապանք է: Սակայն Ադրբեջանում, կարծես, միտում է նկատվում՝ նրանք պետք է ունենան այն ամենը, ինչ հայերն ունեն: Ինչու ցեղասպանություն անվանել այն, ինչը ցեղասպանություն չի եղել, եւ առավել եւս՝ Հայաստանի կողմից չի կատարվել»,- ասել է Սարգսյանը:

Ինչ վերաբերում է միջազգային պարտավորությունների չկատարմանը, ապա չկա մի որոշում, որը Հայատանը կժխտեր: Սարգսյանը ադրբեջանցի պատվիրակին խորհուրդ է տվել հարցն ավելի մանրամասն ուսումնասիրել: «1992 թվականին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը 4 բանաձեւ է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին»,- հիշեցրել է նախագահը՝ հավելելով, որ յուրաքանչյուր բանաձեւից հետո Ադրբեջանը ռազմական գործողությունները շարունակել է: Նրա խոսքով՝  հենց Ադրբեջանն է պատասխանատու ռազմական գործողությունների չդադարեցման համար: «Իսկ արդեն 1994 թվականին հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել միանգամայն այլ գործոնների ազդեցությամբ, այլ ոչ թե ՄԱԿ ԱԽ բանաձեւերի»,- շեշտել է Հայաստանի նախագահը:

«Դուք անհնարին բան եք ուզում: Դուք ցանկանում եք Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին: Ադրբեջանում հակահայկական հռետորաբանությունը այնքան տարածված է, որ դուք բացահայտորեն հայտարարում եք՝ ձեզ առանց հայերի Ղարաբաղ է պետք: Դա անհնար է: Դա երբեք չի լինի: Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ հստակ է. դա պայքար է ազատության, ինքնորոշման համար, եւ այդպիսի պայքարը չի կարող դրական վերջ չունենալ»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ Ադրբեջանի վեց պատվիրակներ մի քանի վայրկյանում հայտարարեցին, որ մտադիր են հարցեր ուղղել Հայաստանի նախագահին, ինչի մասին վկայում է ԵԽԽՎ կայքում ներկայացված ցուցակը: Սակայն ժամանակի սղության պատճառով հարց ուղղել հաջողվեց միայն պատվիրակության ղեկավարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ