News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը

Վերջին ամիսներին եւ մասնավորապես հունվարի 1–ից առաջին սպառման ապրանքների թանկացումից երջանկացողներ էլ կան։ Սա նկատել է  մասնավորապես գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Նա NEWS.am–ի հետ զրույցում ուշադրությունը հրավիրեց մեր  համաքաղաքացի միս արտադրողի ապրումների վրա, որը երջանիկ է, քանի որ ստացած շահույթի արդյունքում կարողանում է վարկերը փակել։ Իգնատի Առաքելյանը  տարակուսանքով  հակադարձեց  ընդդիմախոսներին՝ ի՞նչ է, չթողնե՞նք գյուղացին լավ ապրի։

«Միս արտադրողը երջանիկ է էսօր, որովհետեւ մսի գինը թանկացել է, նա կարողանում է շահույթ ստանալ, իր վարկերը փակել, մնալ գյուղում, իր երեխային դպրոց ուղարկել, հագուստ գնել, հիմա ինչ եք առաջարկում, չթողնենք՞, որ լավ  ապրի գյուղացին»,–ասաց Իգնատի Առաքելյանը։ Այնպես չէ, որ նախարարի մտահոգության տիրույթից դուրս է մնացել  սոցիալական խոցելի խավը, որին անմատչելի են միսն ու կարագը եւ խորթ միս արտադրող համաքաղաքացու երջանիկ ապրումները, նախարարն այս խավին առաջարկում է սպասել մինչեւ կառավարության՝ գյուղատնտեսության ոլորտում ներդրվող տեխնոլոգիաները պտուղներ կտան։ Եւ ամենակարեւորը, տեսականորեն հնարավոր է, որ ներմուծվող ապրանքների թանկացումը կարող է նպաստել տեղական արտադրության զարգացմանը, ինչն էլ հերթին կնպաստի գների անկմանը։  

«Թանկացումը կարող է բերել արտադրության զարգացման, եթե  թանկացումը կապված է միջազգային շուկայի հետ։ Օրինակ, մսի գնի թանկացումը կապված է դրսի պահանջարկի հետ ու բնակլիմայական պայմանների հետ, ձեւավորվել է արտահանման մի գին, որը թույլ է տալիս անասնապահության դեպքում զարգացնել գլխաքանակը։ Մենք հանդիպել ենք տավարաբույծների հետ, մեզ մոտ կան լավ տնտեսություններ, որոնք դրական են նայում էսօրվա ստեղծված իրավիճակին, որ կարողանան զարգացնել արտադրությունը»,–մեկնաբանեց նախարարը՝ շարունակելով, թե արտահանման մեծ պահանջարկն էլ  իր հերթին կբերի  ՀՆԱ–ի աճին, հարկերի ավելացմանը, որով էլ հնարավոր կլինի սոցիալական ծրագրերով  խոցելի խավի քիմքին մոտեցնել միսն ու կարագը։ Իգնատի Առաքելյանի օպտիմիստական կանխատեսումների շղթան ընդհատեցինք հետեւյալ հարցով՝ ե՞րբ իրականություն կդառնա իր նկարագրած իրավիճակը։ «Լինելու է տեխնոլոգիաների ներդրում, որը թույլ կտա արդյունավետություն բարձրացնել ու համապատասխանաբար շուկայական գին ձեւավորել, եթե կիջնի՝ կիջնի։  Այսինքն՝ կաթիլային համակարգ, բարձրակարգ սարքավորումներ բերելը եւ այլն.... Անասնապահության զարգանալու դեպքում, համապատասխանաբար կաթի արտադրությունն էլ է զարգանալու, որը կարող է բերել կարագի արտադրությանը, իսկ այսօր չունենք այն ծավալով կաթ, որ ապահովենք կարագի ներքին արտադրությունը, հիմնականում պանիրն են արտադրում, որն էլ գնում է դրսի շուկա։ Մեր արտադրողները կենտրոնացած են դրսի շուկայի վրա»,–պատմեց նախարարը։ Իսկ որպես կարճ ժամանակահատվածում ակնկալվող արդյունք՝ Իգնատի Առաքելյանը շեշտեց գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռքբերվող դիզվառելիքի սուբսիդավորումը։ Նշենք, որ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր Աժ լսումներ  հրավիրել եւ  հանրությանը բացատրել թանկացումների պատճառները,ապա  թանկացումները մեղմող մեխանիզմներ գտնել։ Ի դեպ գյուղացիական տնտեսությունների համար դիզվառելիքը սուբսիդավորվել է մինչեւ 2017 թվականը։ Որոշվել էր, որ 2018–ից չեն սուբսիդավորելու, այն էլ վերանայվեց դիզվառելիքի թանկացման պատճառով։ Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն շեշտեց, որ իրենց ծրագրերը միտված են թանկացումների հաջորդ փուլի դիմակայմանը, որը կարող է տեղի ունենալ 5–7 տարի հետո։ «Հարցն այն է , որ մեր  ծրագրերը միտված են նրան,որ հաջորդ ճգնաժամին կարողանանք դիմակայել։ Էսօր խոսել նրանից, թե եղած իրավիճակը ոնց արագ շտկենք, սխալ ուղղություն է, մենք էսօր պետք է քայլեր  ձեռնարկենք հաջորդ ճգնաժամի դեմ պայքարելու համար, ինչը թույլ կտան այսօր նորդրվող տեխնոլոգիաները»։ Մեր հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ Սերժ Սարգսյանի՝ լսումներ  հրավիրելու հանձնարարությունը թանկացումները Աժ բարձր ամբիոնից արդարացնելու նպատակով էին,  Իգնատի Առաքելյանը  պատասխանեց, որ այդ  հանձնարարականի  արդյունքում է որոշվել գյուղացիական տնտեսությունների համար ձեռք բերվող դիզվառելիքը սուբիսդավորել։ Իգնատ Առաքելյանը այսքանով թանկացումները մեղմելու հարցը փակված է համարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից դրամական փոխանցումների միտումները. ինչպիսի՞ն կլինեն հետևանքները Հայաստանի համար (գրաֆիկ)
Օգոստոսի 14-ին ՌԴ-ում ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը նախորդ տարվա համար ռեկորդ էր սահմանել...
Դոլարը, եվրոն եւ ռուբլին թանկացել են
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Կանխվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք. ՊԵԿ
Վերջին 2 ամիսներին մաքսային կանոնների խախտման 12 դեպքով հայտնաբերվել են սխալ հայտարարագրված, չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված...
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կադաստրի աշխատակազմին ներկայացրեց կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարհատ Պետրոսյանին
Ավինյանը նկատեց նաև, որ թվայնացման դարում պետք է աշխատանքներ տարվեն կադաստրի միասնական՝ կենտրոնացված համակարգի ստեղծման համար, ինչի տեսլականը քննարկվել է կոմիտեի նորանշանակ ղեկավարի հետ...
Հայաստանի տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել
Ներմուծված խմբաքանակի հիմնական ծավալը բաժին է ընկնում Ռուսաստանին...
Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոյինը եւ ռուբլունը՝ նվազել
Եվրոյի փոխարժեքը կազմել է 549.47 դրամ (նվազել է 3.18 դրամով)...
Partner news