News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


ԱԺ-ում ընթանում են «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրանք թե պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումները:
Այն նախաձեռնել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը:

Նշենք, որ ԳՄՕ սննդամթերքների հետ կապված օրենսդրական նախաձեռնություն 2013թ.-ին եղել է, սակայն այն շարունակություն չի ունեցել: Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ԳՄՕ սերմերի արտադրությամբ զբաղվող «Monsanto» ընկերությունը վստահեցրել է, որ ԳՄՕ սերմեր չի ներմուծում եւ մաքսատներում էլ ԳՄՕ սերմեր չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ ԳՄՕ սերմերի Հայաստան ներմուծման շուրջ աղմուկ բարձրացավ, երբ պարզ դարձավ, որ Հայաստանի շուկայում ակտիվացել է «Monsanto» ընկերությունը: Արդեն իսկ մտահոգություններ են հնչում, որ դա կարող է վտանգավոր լինել Հայաստանի բնակչության համար: Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը եւս կոչ է արել մարդկանց հեռու մնալ «Monsanto»-ի արտադրանքից: 

ԱՄՆ դեսպանատունն այս խնդրի առնչությամբ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է, որ «Մոնսանտո» ընկերության արտադրանքից եւ ծառայություններից օգտվել չօգտվելու որոշումը կայացվելու է ֆերմերների եւ ագրոբիզնեսների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ