News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մոնսանտո» ընկերության արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006 թվականից, իսկ նրա արտադրանքից եւ ծառայություններից օգտվել չօգտվելու որոշումը կայցվելու է ֆերմերների եւ ագրոբիզնեսների կողմից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից՝ անդրադառնալով նրան, որ հայկական շուկա է մտնում ԳՄՕ սերմերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան «Մոնսանտո» ընկերությունը, որը լուրջ անհանգստություն է առաջացրել մասնագետների շրջանում:

Ստուեր ներկայացնում ենք այդ կապակցությամբ ԱՄՆ դեսպանատան պաշտոնական մեկնաբանությունը.

«Մեր երկու երկրների առեւտրի եւ ներդրումների ընդլայնումը Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն է։ Նոյեմբերի 1-ին Երեւանում ԱՄՆ դեսպանատունը, գործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հետ, կազմակերպեց գործարար համաժողով։ Այն միտված էր երկու երկրների միջեւ կոմերցիոն կապերի ամրապնդմանը՝ ագրոբիզնեսի ոլորտի ամերիկյան ու հայկական կառույցների միջեւ կապեր հաստատելու  եւ ամերիկյան ընկերությունների կողմից ոլորտի վերջին տեխնոլոգիական զարգացումները ներկայացնելու միջոցով։

«Վալմոնտ» եւ «Մոնսանտո» ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչները մասնակցեցին կոնֆերանսին՝ ներկայացնելով իրենց արտադրանքն ու ծառայությունները։  «Մոնսանտո» -ի արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006 թվականից։ «Մոնսանտո» -ի արտադրանքին վերաբերող Ձեր հարցերը կարող եք ուղել  «Մոնսանտո» կազմակերպությանը։ Չնայած հայ եւ ամերիկացի ագրոբիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպել էր ԱՄՆ դեսպանատունը, բայց կազմակերպությունների արտադրանքից եւ ծառայություններից օգտվել չօգտվելու որոշումը կայցվելու է ֆերմերների եւ ագրոբիզնեսների կողմից»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը նշել էր, որ Հայաստանի շուկա է մտնում «Monsanto» ընկերությունը: Նշենք, որ ԳՄՕ սերմերի արտադրությամբ զբաղվող ընկերության՝ հայկական շուկա մուտք գործելու հետ կապված արդեն իսկ հասարակության որոշակի շրջանակների կողմից մտահոգություններ են հնչում, որ դա կարող է վտանգավոր լինել Հայաստանի բնակչության համար: Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը եւս կոչ է արել մարդկանց հեռու մնալ «Monsanto»-ի արտադրանքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
Ամենաշատ