News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ 2010 թ. վերջի դրությամբ «ԱրմենՏել»-ի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 620 հազ., այդ թվում՝ Երեւան քաղաքում` ավելի քան 530 հազ. բաժանորդ: Իսկ երեք օպերատորների («ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» եւ «Օրանժ-Արմենիա») մատուցած բջջային կապի ծառայություններից իրապես օգտվում են ավելի քան 2.77 մլն  բաժանորդ կամ Հայաստանի բնակչության 86 տոկոսը:

2010 թվականի ընթացքում տեղի է ունեցել ոլորտում արդի տեխնոլոգիաների ինտենսիվ ներդրում, այդ թվում՝ ընդլայնվել են 3G ստանդարտով գործող համակարգերը՝ հանրապետության ողջ տարածքում ապահովելով 100 տոկոսանոց ծածկույթ։ Ըստ Մ. Վարդանյանի՝ միաժամանակ նկատվում է սակագնային քաղաքականության ճկուն կիրառում՝ գործնականում ապահովելով նվազագույն սակագներ եւ համընդհանուր հասանելիություն:

Նախարարն ասաց, որ ներկայումս իրականացվում են աշխատանքներ հանրապետության տարածքում 4G ստանդարտի տեխնոլոգիաների ներդրման եւ գործող համակարգերի տեխնիկական վերազինման մասով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ