Անկարայի դատախազությունը Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հաշիմ Քըլըչի որդու՝ Ֆաթիհ Քըլըչի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանի նախկին նախագահի որդին մեղադրվում է Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամ լինելու մեջ։
Նրա հեռախոսի մեջ հայտնաբերվել են գյուլենականների հաղորդակցության միջոց համարվող ByLock հավելվածը։