News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2017թ. մարտի 28-ին ժամը 13:00-ի սահմանում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհված զինվոր, Գինեսի  ռեկորդակիր Արտակ Ռաֆայելյանի հարազատները դժբախտ դեպքից շուրջ մեկ տարի անց դեռ չեն կարողանում հավատալ, որ Արտակը չի վերադառնալու: NEWS.am-ի հետ զրույցում Արտակի հորաքույրը՝ Աիդա Ռաֆայելյանը պատմեց, որ ժամանակի հետ ոչինչ չի փոխվում, հակառակը՝ ցավն ավելի է խորանում.

«Ամեն հայրենասիրական տոնի, առիթի կամ պարզապես ամեն օր, մենք Արտակի պակասն ավելի ու ավելի ենք զգում, ժամանակն անզոր է փոխելու կամ սփոփելու մեզ: Արտակն էնքան լավն էր, էնքան բարի, խղճով ու մարդկային…նրա առավելությունը միայն Գինեսի ռեկորդակիր լինելը չէր, բոլոր մարտական ընկերներն ու հրամանատարներն եմ պատմում, թե ինչպես է նա իրեն դրսեւորել ծառայության ընթացքում: Նրա առավելությունը նաեւ նրա Մարդ տեսակն էր: Երբեք գլուխ չի գովել, բայց մենք այնքան բան ենք իմացել նրա հերոսական արարքների մասին»,-հուզմունքը խեղդելով՝ պատմում է Աիդա Ռաֆայելյանը:

Արտակը մասնակցել է նաեւ Ապրիլյան պատերազմին: Հորաքրոջ պատմելով՝ նա ապրիլի 1-ին դիրք էր բարձրացել.

«Որ խոսում էինք հետը, ասում էինք, պատերազմ ա, ո՞նց ես, ասում էր, հորքուր, ինչ պատերազմ, ինչ բան…երբեք չի տրտնջացել: Ասում էր, թուրքն իմ ընկերոջ վրա հարձակվի, կոկորդը կկրծեմ, բայց տեսանք ինչ եղավ, դիպուկահարի գնդակն ուղիղ սրտին կպավ….Մենք դադարել ենք ապրել, մենք ուղղակի գոյատեւում ենք, եթե ես եմ այսպես տանում նրա կորուստը, բա ինչ վիճակում են Արտակի հայրն ու մայրը: Հիմա զինվորները ու հատկապես Արտակի ընկերները ծառայությունից տուն են գալիս: Ամեն եկող զինվորի հետ Արտակի մայրը Արտակին է սպասում: Ամեն զինվորի գալուց մեր ցավն ավելի է խորանում: Գրկում ենք, փառք տալիս Աստծուն, որ անփորձանք եկան տուն, բայց մենք էլ մեր զինվորին ենք ուզում: Արտակը հայոց բանակի մի մասնիկն է, այսօրվա՝ թվացյալ խաղաղության պատասխանատուներից մեկը ու մեր պարտքն էլ ապրելն է, որպեսզի ապրեցնենք մեր հերոսներին, որպեսզի պատմենք նրանց մասին, որպեսզի երբեք ու երբեք չմոռանանք նրանց անուն առ անուն»,-նշեց Աիդա Ռաֆայելյանը:

Արտակի մայրն ու հայրը, ովքեր այս պահին հիվանդանոցում են գտնվում, NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ առանց իրենց որդու դժվարությամբ են հարմարվում, իսկ միակ կրտսեր եղբայրը Արտակին ամենուր է փնտրում: Հարազատների պատմելով՝ ամանորին եղբոր գերեզմանի կողքին տոնածառ է դրել, Արտակից հետո էլ միանգամից մեծացել է, հասունացել: Արտակի, ինչպես նաեւ բոլոր ընկած տղաների հարազատները հայոց բանակի կազմավորման տոնի առթիվ միայն մի բան են խնդրում՝ խաղաղություն Հայոց աշխարհին. «Ամեն զոհից հետո ասում ենք, թող վերջինը լինի, բայց….ինչպես տեսնում ենք, վերջը չի երեւում…»,-նշեց Արտակի հորաքույրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ