News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


ՀՅԴ-ն պատրաստ է պաշտպանել Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում  ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի եւ ՀՅԴ Բյուրոյի անդամների հանդիպումը։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը նշեց, որ Արմեն Սարգսյանի հետ քննարկել են Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական հարցերը, նրա նախագահի պաշտոնում առաջադրվելու հետ կապված հարցը։ Ըստ Ռուստամյանի, Արմեն Սարգսյանը ամբողջությամբ պատկերացնում է իր առջեւ դրված խնդիրը։

«ԱԺ ՀՅԴ խմբակցությունը պատրաստ է պաշտպանել նրա թեկնածությունը, եթե Սարգսյանը որոշի առաջադրվել նախագահի պաշտոնում»,- նշել է Ռուստամյանը։

Արմեն Սարգսյանն էլ իր հերթին նշեց, որ առաջադրվելու հետ կապված վերջնական պատասխան կտա խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո։

Հարցին, թե ինչը կստիպի հրաժարվել նախագահի առաջարկից, նա նշեց. «Ժամանակը ցույց կտա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ