News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական BBC 3 ռադիոկայանը Մուսա լեռան դիմադրությանը նվիրված հատուկ ռեպորտաժ է պատրաստել, որտեղ անդրադաձ կա ավստրիացի հայտի գրող եւ դրամատուրգ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի էկրանավորման հնարավորությանը:

Նշվում է, որ 1933 թվականին հրատարակված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը մեծ հաջողություն ունեցավ, որը պատմում է 1915 թվականին Մուսա լեռան շրջակայքի հայկական գյուղերի «պարտիզանական բանակի» անձնուրաց պայքարի մասին՝ ընդդեմ թուրքական կանոնավոր զորքերի:

«Այդ ժամանակահատվածում եւ 1919 թվականից հետո ավելի քան մեկ մլն մարդկանց զանգվածային սպանությունները թուրքական ժխտողականության արշավի սկիզբ դրեցին: Օսմանյան Կայսրության դաշնակից Գերմանիան նույնպես ամեն կերպ ժխտում էր իր առնչությունը հայերի կոտորածներին, սակայն Գերմանիայում 1921 թվականին հայերի կոտորածների հիմնական կազմակերպիչներից Թուրքիայի ՆԳՆ նախկին նախարար Թալեաթ փաշայի սպանությունը ֆուրոր առաջացրեց: Հետագա դատաքննությունը խոշոր իրադարձություն էր լրատվամիջոցների համար եւ բացահայտեց Գերմանիայի կառավարության առնչությունն ու իմացությունը հայերի զանգվածային սպանությունների գործում: Հայերի ճակատագիրը քննարկվում էր այդ ժամանակ եւ շատերը դա համեմատում էին հրեաներին հարցի հետ»,-գրել է BBC 3-ը:

Հաղորդման հեղինակ հեղինակ Մարիա Մարգարոնիսը նաեւ նշում է, որ Վերֆելի գիրքը բազմիցս հայտնվել է արգելվածների շարքում, սակայն այն թարգմանվել է աշխարհի 34 լեզուներով: Նշվում է, որ Հոլիվուդում փորձեր են արվել ֆիլմ նկարահանել Ֆրանց Վերֆելի գրքի հիման վրա, սակայն դա իրականություն չի դարձել Թուրքիայի կառավարության ջանքերի հետեւանքով, որն ամեն կերպ ձախողել է նման ձեռնարկները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ