ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փետրվարի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սյունիքի մարզում, Լոռու մարզի Սպիտակ եւ Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։