News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ կառավարության  արձանագրային որոշմամբ:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի շրջանակներում  տարեկան առավելագույնը մինչեւ 12% անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչեւ 9%-ային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվել է, եւ վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմել է 3%: Ծրագրի շրջանակում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը նպատակաուղղվել են բացառապես մթերվող բերքի արժեքի վճարմանը: Ծրագրից կարող էին օգտվել պտուղ-բանջարեղեն եւ խաղող վերամշակող ընկերությունները: Պիլոտային ծրագրի շրջանակում տրամադրվող վարկային պորտֆելը նախատեսվել էր  շուրջ 2.4 մլրդ դրամ, յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը 150 մլն դրամ:

Ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ, Ամերիաբանկը, Արարատբանկը, Արդշինբանկը, Արմսվիսբանկը, Ինեկոբանկը, Կոնվերսբանկը,  Հայբիզնեսբանկը,  Հայէկոնոմբանկը, Պրոմեթեյ բանկը, Բիբլոս Բանկ Արմենիա եւ ՎՏԲ Հայաստան բանկերն ու ՓՄՁ ներդրումներ եւ Քարդ ԱգրոԿրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպությունները:

Ըստ ՀՀ ԿԱ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» ՊՀ-ի կողմից ներկայացված վերջին հաշվետվության՝ 2017 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ բանկերի կողմից հաստատվել են 19 ընկերության («Պռոշյանի կոնյակի գործարան», «Արարատի գինու գործարան», «Աքուիլա», «Տրինիտի», «Գետնատուն», «Մաթեւոսյան վայն», «Վայք գրուպ», «Վան ֆուդ», «Արեգակ կոնյակի գործարան», «Արթուր եւ Էդիտա», «Մարան», «Արմենիա վայն» գործարան» եւ «Գուրմանե» ՍՊԸ-ներ, «Եվրոթերմ», «Թամարա ֆրութ», «Սակի ընդ սանս» եւ «Սիս նատուրալ» ՓԲԸ-ներ, «Արտաշատի պահածոների գործարան» եւ «Երեւանի շամպայն-գինիների գործարան»  ԲԲԸ-ներ) վարկի տրամադրման դիմումները՝ 1310.9 մլն դրամի չափով, որոնց շրջանակներում գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել են  թվով 919 բերքի գնման պայմանագրեր:

Ծրագրից օգտվել են ՀՀ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի ու Վայոց ձորի մարզերում եւ Երեւան քաղաքում տեղակայված պտուղ-բանջարեղեն եւ խաղող վերամշակող ընկերություններ:

Նախատեսվում է ծրագիրը վերը նշված պիլոտային ծրագրի պայմաններով, ավելի ընդլայնված ծավալներով շարունակել 2018թ-ին եւ հա­ջորդ տարիներին: ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 53 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: 2018թ-ից սկսած ծրագրի վարկային պորտֆելը կկազմի շուրջ 18.0 մլրդ դրամ, իսկ յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ մինչեւ 1.0 մլրդ դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս բյուջեն իներցիոն է նաեւ իր մեթոդաբանության մեջ. չկա տնտեսական կառուցվածքի բնորդը. Սպարտակ Սեյրանյան
Ցավոք, սոցիալական արդարությունը այս բյուջեում եւս արտահայտվում է ընդամենը մի քանի կետերով...
Հանրահայտ ջազային երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը նույնպես միացել է #SaveAmulsar արշավին
Նախ, որ Հանրապետության ջրային ռեսուրսների աղտոտման պատճառով մեծ վնաս է հասցվելու բնակչությանը, կենդանական աշխարհին եւ բնությանը…
ՌԴ օդանավակայաններում անհավասար պայմանների առկայությունը հակասում է ԵՏՄ-ում առողջ մրցակցության սկզբունքներին. Շաբոյան
Տեղեկացնենք, որ «Տարոն Ավիան» դիմել էր ՏՄՊՊՀ՝ դժգոհելով ռուսական օդանավակայանների տարբերակված գնային քաղաքականությունից...
Դոլարի վերելքը կանգ չի առնում. Նրան միացել է եվրոն
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
2019-ից Հարկային ծառայությունը միջոցներ կձեռնարկի անկանխիկ գործառնությունների ավելացման համար
Big Data-ի օգտագործումը հարկային վերլուծության մեջ նույնպես առաջնային խնդիր է ՊԵԿ-ի համար...
Բա ո՞ւր մնաց հեղափոխություն, ո՞ւր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը. Գագիկ Մինասյանը թվային համեմատություն արեց
Կառավարության ծրագրում հեղափոխական, առաջանցիկ զարգացման թեզեր էին գործունեության բոլոր ոլորտներում, սակայն այսօր բյուջեի քննարկման ժամանակ հնչում են բոլորովին այլ գնահատականներ, որ բյուջեն իներցիոն է ...
Partner news