ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ուրբաթ օրը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա շարունակելու է բուժումը տանը: «ՏԱՍՍ»-ին հայտնել է թատերախմբի ղեկավար, թատրոնի՝ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ներկայացուցիչ Վյաչեսլավ Դյաչենկոն:
«Նրան ամբուլատոր բուժում է նշանակվել, եւ մենք ցանկացած պահի սպասում ենք նրան թատրոնում», - նշել է գործակալության զրուցակիցը:
Նշենք, որ դերասանը սրտի նոպայով անգիտակից վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել հունավրի 31-ին: