News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր` փետրվարի 2-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց «Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամի որպես վկա հարցաքննելու մասին: Ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ պաշտպանական կողմը ցանկանում է որպես վկաներ հարցաքննել այն անձանց, որոնք Ժիրայր Սեֆիլյանի հետ մարտական ուղի են անցել, ծանոթ են Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական գործունեությանը: Ըստ այդմ` նրանք միջնորդեցին որպես վկա դատարան հրավիրել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Հասմիկ Էվոյանին եւ Ագապի Սահակյանին, «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանին, Գագիկ Եղիազարյանին, Կարո Եղնուկյանին, Սեդրակ Նազարյանին եւ Քերոբ Ղազարյանին:

Մեղադրողները առարկեցին միջնորդությանը` նշելով, որ պաշտպանական կողմի վկայակոչած անձինք, որոնց պաշտպանական կողմը ցանկանում է դատարանում որպես վկա հարցաքննել, պատահական անձինք են, նրանց մասին պաշտպանական կողմը հստակ տեղեկություններ չի նշել:

 Դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունը` նշելով, որ այն անհիմն է:

Այնուհետեւ պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական գործունեության ժամանակ տված որոշ հարցազրույցների, ելույթների տեսանյութերն հետազոտելու մասին: Դատարանը այս միջնորդությունը եւս մերժեց` նշելով, որ գործում առկա տեսանյութերն արդեն հետազոտվել են եւ պաշտպանական կողմի մատնանշած տեսանյութերը պարզ չէ, թե ինչքանով են վերաբերում քրեական գործին:

Նշենք, որ այս գործով դատաքննությունը լրացնելու փուլն է, պաշտպանական կողմը միջնորդություններ է ներկայացնում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ