News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ipsos MORI սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցումը ցույց է տվել, որ արքայազն Ուիլյամն ու Հարին գերազանցում են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին հանրաճանաչության համատեքստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հարցումն անցկացվել է հունվարի 19-23-ը, հեռախոսով։ Հարցմանը մասնակցել են 1031 մարդ։ Մասնակիցներին խնդրել էին անվանել թագավորական ընտանիքի 2-3 անդամի անուն, որոնք իրենց ամենից շատն են դուր գալիս։ Նաեւ նրանց խնդրել են ասել  թագավորական ընտանիքի ամեն անդամի նկատմամբ դրակա՞ն, թե՞ բացասական վերաբերմունք ունեն։

Ավելի հաճախ որպես թագավորական ընտանիքի սիրելի անդամ մասնակիցները նշել են արքայազն Ուիլյամի (62 տոկոս)  եւ նրան կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինի անունը (21 տոկոս)։ Երկրորդ տեղում է հայտնվել արքայազն Հարին (58 տոկոս)։Եվ միայն երրորդ տեղում է հայտնվել թագուհի Եղիսաբեթ 2-րդը (47 տոկոս)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ