News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Փետրվարի 3-ին, ժամը 21:48-ին ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ 2121» մակնիշի 20 ՕՕ 585 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Հ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Հ. Հ.-ը հոսպիտալացվել է Եղվարդի ԲԿ, այնուհետեւ Արմենիա ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ