News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ալմաթիից Իլայ Դյագիլեւը ներկայացել է որպես Արինա Ալիեւա եւ հասել Miss Virtual Kazakhstan-ի եզրափակիչ, հայտնում է «Վզգլյադը»:

Դյագիլեւը պատմել է, թե ամեն ինչ սկսվել է ընկերների հետ գեղեկության շուրջ վեճից: Արդյունքում մրցույթին մասնակցելու համար նա ուղարկել է իր լուսանկարները: Նրա խոսքով՝  մրցույթին ընդհանուր «ամբողջ Ղազախստանից 4 հաար հայտ էր ներկաացվել»:

Դյագիլեւը հայտարարել է, որ անձամբ ինքը մշտապես հանդես է եկել բնական գեղեցկության օգտին, իսկ հիմա «շատ աղջիկներ միատեսակ են, բոլորը միանման են ներկվում, հագնվում եւ կարծում են, որ եթե հետեւում են թրենդներին, ապա գեղեցիկ են:

Եզրափակիչ հասնելով՝ Դյագիլեւը «հասկացել է, որ ամեն ինչ շատ հեռու է գնացել»: Նա ճշմարտությունը բացահայտել է, որից հետո Ալիեւան որակազրկվել է իր մասին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու համար եւ փոխարինվել այլ մասնակցով:

«Ես հաճելիորեն զարմացած էի ղազախստանցիների արձագանքից, այն բանից, որ շատերն իմ արարքը  աջակցեցին»,- ասել է Դյագիլեւը՝ ընդգծելով, որ կոչ չի անում «աղջկա վերահանդերձավորվել»:

Նա նշել է որ ցանկացել է հանրության ուշադրությունը բեւեռել «յուրաքանչյուր մարդու բնականությանը եւ անհատականությանը» աջակցելուն, այլ ոչ թե «միանման ստանդարտին»:

Դյագիլեւը բնակվում եւ աշխատում է Ալմաթիիում: Որպես մոդել մասնակցում է նորաձեւության ցուցադրություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ