News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր երեկոյան՝ ժամը 19:25-ի սահմաններում Վանաձորի Դիմաց թաղամասում՝ Աղայան փողոցի վրա տեղի է ունեցել վրաերթ: «Նիվա» մակնիշի մեքենայի վարորդի կողմից վրաերթի են ենթարկվել մայր ու դուստր: Նրանք ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն:

Բուժկենտրոն ընդունման պահին մոր՝ 65-ամյա Օ.Հ.-ի վիճակը գնահատվել է ծանր. նա անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Նրա մոտ ախտորոշվել է ձախ կոնքի ոսկրերի կոտրվածք, սալջարդ՝ գլխի շրջանում, գլխուղեղի ցնցում, մարմնի տարբեր հատվածների սալջարդեր:

Վնասվածքաբան Ռաֆիկ Աբոյանը NEWS.am-ին հայտնել է, թե կատարվել են համապատասխան բուժական միջոցառումները՝ տուժածի վիճակը կայունացնելու համար: Ներկայումս նրա մոտ գիտակցությունը մթագնած է, հիվանդն ունի հիշողության մասնակի կորուստ:

Հարկ կլինի հետագա բուժումը կազմակերպելու համար նրան տեղափոխե՞լ Երեւան, թե՞ ոչ, պարզ կլինի վաղը: Նախնական տվյալներով տուժածի կյանքին վտանգ չի սպառնում:

Դուստրը՝ 33-ամյա Լ.Ղ.-ն համեմատաբար քիչ է տուժել: Նրա վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի վայրում աշխատող ոստիկաններին ու քննչական բաժնի աշխատակիցներին պարզ է դարձել, որ վրաերթը տեղի է ունեցել հետիոտնի համար նախատեսված անցումի հատվածում: Վրաերթից հետո վարորդը դիմել է փախուստի:

Կատարված օեպերատիվ-քննչական աշխատանքների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը: Ներկայումս քայլեր են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ