News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի իշխանությունները ձմեռային Օլիմպիադայի նախաշեմին 36 հազար արտասահմանցիների անվտանգության նկատառումներով արգելել են երկիր մուտք գործել: Ազգային ժողովի (խորհրդարանի) ընդդիմադիր Կորեայի Ազատության կուսակցության պատգամավոր Կան Սոկ Հոն լրագրողներին ասել է, որ այս մասին օրենսդիրներին ճեպազրույցի ժամանակ հայտնել են Ազգային հետախուզական ծառայության (ԱՀԾ) ներկայացուցիչները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԱՀԾ-ն արտասահմանյան հետախուզական ծառայությունների հետ համագործակցությամբ կանխել է Հարավային Կորեա 36 հազար արտասահմանյան քաղաքացիների մուտքը, որոնք կարող էին Օլիմպիական խաղերի համար պոտենցիալ վտանգ ներկայացնել»,- նշել է Կան Սոկ Հոն:

Հարավկորեական Փյոնչհանում անցկացվելիք Օլիմպիական խաղեր-2018-ի կազմկոմիտեն փետրվարի 3-ի դրությամբ իրացրել է մրցումների տոմսերի մոտ 75 տոկոսը: Նրա տեղեկություններով՝ հիմա վաճառվում է օրական մոտ 4 հազար տոմս:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վաճառվել է  Պարալիմպիական խաղեր-2018-ի տոմսերի 83,2 տոկոսը:

Ձմեռային Օլիմպիադա-2018-ը կանցկացվի փետրվարի 9-ից 25-ը, Պարաալիմպիադան՝ մարտի 9-ից 18-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ